«Բորուսսիան» ջախջախեց «Հերտային», Մխիթարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

«Բորուսսիան» ջախջախեց «Հերտային», Մխիթարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության վերջին’ 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա խաղում ջախջախիչ հաղթանակ տոնեց Բեռլինի «Հերտայի» նկատմամբ:

«Բորուսսիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, ով հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու Մյունխենի «Բավարիայի» կազմում, մեկական գոլ էլ խփեցին Միլոշ Յոյիչը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը, որն արդեն ապահովել էր մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, ունի 71 միավոր, իսկ «Հերտան» մնաց 41 միավորով’ 11-րդ տեղում:

«Հերտա»-«Բորուսսիա Դորտմունդ»’ 0:4

Գոլերը’ Լևանդովսկի 41′, 81′, Յոյիչ 44′, Մխիթարյան 82′

Հետևեք մեզ նաև Telegram-ում