Մունդիալ 2014. Հրապարակվել է Իսպանիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Մունդիալ 2014. Հրապարակվել է Իսպանիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է հավաքականի’ Մունդիալ 2014-ի համար ընդլայնված հայտացուցակը: Այսօր հրապարակված հայտացուցակում ընդգրկված 30 ֆուտբոլիստից Բրազիլիա կմեկնի միայն 23-ը: Դել Բոսկեն նշել է, որ վերջնական հայտացուցակը հրապարակելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ’ «Ռեալ»-«Ատլետիկո» խաղի հաջորդ օրը’ մայիսի 25-ին:

Դարպասապահներ’ Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Պեպե Ռեյնա («Նապոլի»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)

Պաշտպաններ’ Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Ռաուլ Ալբիոլ («Նապոլի»), Խավիեր Մարտինես («Բավարիա»), Խուանֆրան Տորրես («Ատլետիկո»), Խորդի Ալբա («Բարսելոնա»), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Դանի Կարվախալ («Ռեալ»), Ալբերտո Մորենո («Սևիլյա»):

Կիսապաշտպաններ’ Չավի Էրնանդես («Բարսելոնա»), Խաբի Ալոնսո («Ռեալ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Կոկե («Ատլետիկո»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Սանտի Կասորլա («Արսենալ»), Անդեր Իտուրասպե («Ատլետիկ»), Սեսկ Ֆաբրեգաս («Բարսելոնա»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ»), Պեդրո Ռոդրիգես («Բարսելոնա»), Դավիդ Սիլավ («Մանչեսթեր Սիթի»), Խեսուս Նավաս («Մանչեսթեր Սիթի»):

Հարձակվողներ’ Դիգեո Կոստա («Ատլետիկո»), Դավիդ Վիլյա («Ատլետիկո»), Ֆերնանդո Լյորենտե («Յուվենտուս»), Ֆերնանդո Տորրես («Չելսի»), Ալվարո Նեգրեդո («Մանչեսթեր Սիթի»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում