«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Պույոլին յուրօրինակ հրաժեշտ են տվել

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Պույոլին յուրօրինակ հրաժեշտ են տվել

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի ավագ Կառլես Պույոլին յուրօրինակ հրաժեշտ են տվել: Պաշտպաններ Խերարդ Պիկեն և Դանի Ալվեսը, կիսապաշտպաններ Չավին, Անդրես Ինյեստան և Սեսկ Ֆաբրեգասը լուսանկարվել են կատալոնական ակումբի բազմամյա առաջատարի կերպարով:

Նշենք, որ «Բարսելոնայի» պաշտոնական կայքն առաջարկում է ակումբի երկրպագուներին ևս նման ձևով լուսանկարվել, և նկարները հրապարակել սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ Կառլես Պույոլը դեռևս մարտին հայտարարել է’ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում