Հալեպում կրկին հայ է զոհվել

Հալեպում կրկին հայ է զոհվել

Հալեպի Սրյան ալ Ջադիդ թաղամասում մայիսի 15-ին հրթռիներ ընկնելու հետևանքով հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Զոհվածը Պերճ Ղարագյոզյանն է: Պերճ Ղարագյոզյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին Հալեպի ժամանակով 11-ին Սբ Աստվածածին եկեղեցում:

Ավելի վաղ մայիսի 11-ին Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում զոհվել էր Հակոբ Գրտանյանը, ով ծառայում էր սիրիական բանակի կողմից կռվող կամավորական ջոկատներում: Նա զոհվել է գազի շշերից պատրաստված պայթուցիկի ընկնելու հետևանքով:

Մայիսի սկզբից մինչև այժմ Հալեպում վիրավորվել են տասնյակից ավելի հայեր: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130հազարը: Զոհված հայերի թիվը մոտեցել է 100-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում