ՀՅԴ բյուրոն դատապարտել է Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները

ՀՅԴ բյուրոն դատապարտել է Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները

Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոն դատապարտել է Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա վերջին օրերին հետզհետե ուժգնացող հարձակումները: Հայտարարության մեջ նշված է. «Արդեն կասկած չի մնում, որ Սիրիայի իշխանություններին իբրև ընդդիմություն հանդես եկող ուժերի թիրախը բացառապես հայ աբնակ թաղամասերն են: Կան փաստեր, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա սաստկացած հարձակումները խրախուսվում են հատկապես Թուրքիայի կողմից: Դիմում ենք ընդդիմադիր այդ ուժերի վրա ազդեցություն ունեցող բոլոր, հատկապես Արևմտյան պետութուններին՝ անմիջապես իրենց լծակներն օգտագործելով դադարեցնել հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները: Հակահայ հարձակումներին և գործված ոճրագործությանը մեղսակից կհամարվեն հովանավորող բոլոր այն պետությունները, որոնք առաջը չեն առնի այդ արարքների: Կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկե լ՝ հատկապես քրիստոնյա անզեն փոքրամասնությունների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար: Կոչ ենք անում նաև համայն հայությանը՝ հնարավոր բոլոր միջոցներով սատարել հակահայ արարքների դադարեցմանը ուղղված’ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների նախաձեռնություններին»:

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը հայտարարվել է աղետի գոտի: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում