Տոնը սկսվում է. Այսօր մեկնարկում է Մունդիալ-2014-ը

Տոնը սկսվում է. Այսօր մեկնարկում է Մունդիալ-2014-ը

Հաշված ժամեր են մնացել Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլային ամենամեծ տոնի՝ Աշխարհի 2014 թվականի առաջնության պաշտոնական մեկնարկին։

Երևանի ժամանակով 22.00-ին կսկսվի Մունդիալի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ ահա ուղիղ կեսգիշերին կդիտենք մեզ սպասվող 30 խելահեղ ֆուտբոլային օրերի մեկնարկային հանդիպումը։ Աշխարհի առաջնությունը կսկսվի «Արենա Կորինտիանսում» տանտերերի՝ Բրազիլիայի հավաքականի՝ Խորվաթիայի ընտրանու դեմ խաղով։

Առաջին տուրի երկրորդ հանդիպումը, ուր կմրցեն Մեքսիկայի և Կամերունի հավաքականները, կկայանա վաղը՝ 20.00-ին։

Sport.Times.am-ն անդրադառնալու է առաջնության բոլոր հանդիպումներին։

Հիշեցնենք, որ Բրազիլիայում աշխարհի ուժեղագույնի տիտղոսը կվիճարկեն 32 հավաքականներ, որոնք ընդգրկված են 8 խմբերում։

Խմբերի կազմերն են՝

A – Բրազիլիա, Խորվաթիա, Մեքսիկա, Կամերուն:

B – Իսպանիա, Հոլանդիա, Չիլի, Ավստրալիա:

C – Կոլումբիա, Հունաստան, Կոդ դ’Իվուար, Ճապոնիա:

D – Ուրուգվայ, Կոստա Ռիկա, Անգլիա, Իտալիա:

E – Շվեյցարիա, Էկվադոր, Ֆրանսիա, Հոնդուրաս:

F – Արգենտինա, Բոսնիա և Հերցեգովինա, Իրան, Նիգերիա:

G – Գերմանիա, Պորտուգալիա, Գանա, ԱՄՆ:

H – Բելգիա, Ալժիր, Ռուսաստան, Կորեայի Հանրապետություն:

Sport.Times.am-ի անձնակազմը բոլորիս գեղեցիկ Աշխարհի առաջնություն, դիտարժան պայքար, բուռն սպորտային կրքեր և արդար խաղ է մաղթում, և թող հաղթի լավագույնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում