Times.am | Քարվաճառը «հանձնողները»
AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառը «հանձնողները»

 
 

Նախորդ օրը Երեւանից Քարվաճառ էի վերադառնում Վարդենիս-Քարվաճառ երթուղին սպասարկող ՈՒԱԶ մեքենայով: Այս մեքենայի եւ այս երթեւեկության մասին գրելու առիթ արդեն եղել է. հատկապես ամռանը, երբ ավելի շատ մարդիկ են այցելում Քարվաճառ, ուղեւորների թիվը մեծ է: Շաբաթվա երեք օրերին Քարվաճառից Վարդենիս եւ հակառակ երթուղով ուղեւորներին տեղափոխող տրանսպորտը միակ հանրային ուղեւորափոխադրամիջոցն է, եւ նրանք, ովքեր չեն կարողանում դրանով հասնել Քարվաճառ, ստիպված են օգտվել վարդենիսցի տաքսու վարորդների ծառայությունից, իսկ այդ ծառայությունն արժե 15-20.000 դրամ:

Ինչպես եւ սպասվում էր, Քարվաճառի ՈՒԱԶ-ը գերծանրաբեռնված էր: Շարժվելուց առաջ, վերջին պահին մեքենային մոտեցավ երիտասարդ մայրիկ՝ երեք փոքրիկ բալիկների հետ: Թվում էր, թե նրանց տեղավորելն արդեն անհնար էր, բայց միայն Քարվաճառում ապրողը կհասկանար, թե ինչ կնշանակեր նրանց չտեղավորելը: Բնականաբար, մայրիկն ու բալիկներն էլ մի կերպ տեղավորվեցին, ու մենք շարժվեցինք: Առաջին անգամ Քարվաճառ գնացողի համար այդ պատկերն իրոք անհասկանալի ու ոչ հաճելի է. մի փոքրիկ մեքենա, շատ ուղեւորներ, փոշոտ ճանապարհ (վերջինս շուտով անցյալում կլինի):

Ու այդ պարագայում բնական է մտածել, թե ինչ լուծում կարելի է տալ հարցին, ինչպես կարելի է ավելի հարմար ու մարդավայել տրանսպորտային միջոցով ապահովել ազատագրված հայրենիքի բնակիչներին: Սակայն Քարվաճառ գնացող ոչ Քարվաճառի բնակիչ մեծահասակ մի մարդ այլ լուծում առաջարկեց հարցի համար: «Գոնե էս հողերը շուտ տան թուրքերին, պրծնենք, էսինչ ա», ճանապարհային դժվարություններից զզված՝ հայտարարեց նա:

Երթուղայինի խոսակցությունների մասին նյութ չէի գրի, եթե այդ խոսակցությունն ըստ իս իսկապես կարեւոր ու գլոբալ չլիներ: Այսինքն, մեր որոշ հայրենակիցներ կարծում են, որ եթե որեւէ տարածքում խնդիր կա, ապա լուծում այն թուրքերին հանձնելն է: Տվյալ անձի տրամաբանությամբ շարժվելու դեպքում մեզ թերեւս տարածք չմնար….

Առհասարակ անծանոթ մարդկանց հետ աշխատում եմ չվիճել, սակայն սա այդ դեպքը չէր: Այս մարդու հայտարարությունն այնքանով է վտանգավոր, որ այն լսում են Քարվաճառում տարիներով ապրող մարդիկ, ու այդ խոսքերը, համոզված եմ, նրանց մեջ հետք է թողնում: Տհաճ է, երբ գիտես, որ քո տան մասին մտածում են, թե մի օր միեւնույնն է, հանձնվելու է թուրքերին: Ու ոչ միայն մտածում են, այլեւ առանց ամաչելու բարձրաձայն խոսում են դրա մասին: Սրբապղծություն է արյունով ազատված հողի մասին ասել, թե դա պետք է որքան հնարավոր է շուտ հանձնել թուրքերին… սրբապղծություն է, որը պետք է ոչնչացնել մեր մտքից ու լեզվից: Եթե մեծահասակ այդ անձը քննադատեր ղեկավարությանը, որ այդքան կարեւոր տարածքը լավ չեն պահում, շատ բնական կլիներ, բայց տրանսպորտի վատ սպասարկման համար տարա՞ծք հանձնել:

Ազատագրված տարածքն արմատացած չէ որպես հայրենիք, հայ զինվորի արյունով ազատված հնագույն Դադիվանքն ու Ծարը չեն ընկալվում որպես Հայաստան: Ո՞վ է մեղավոր, ո՞վ է պատասխանատու. նրանք, ովքեր սեպ են խրում «Հայաստանի» ու «Արցախի» մեջ, արհեստականորեն մի ազգը երկու մասին են բաժանում, նրանք, ովքեր այդպես էլ չեն ինտեգրում ազատագրված հայրենիքը հայրենիքի մյուս ազատ մասին… կամ էլ հենց այն մեծահասակ անձը, ով ազատագրված Քարվաճառի մասին խոսում է որպես օտար հողի մասին ու չի հասկանում, որ իր հարազատ քաղաքի անվտանգությունը կախված է Քարվաճառի ամրությունից:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan