AM | RU | EN
USD
EUR
RUB

Ուկրաինական հակամարտության որոշ կողմերի մասին

Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն օրերս հայտարարեց, որ երկրի արևելքում ընթացող «հակաահաբեկչական» ռազմագործողությանն ընդգրկված ուկրաինական ստորաբաժանումներն այլևս որևէ կերպ սահմանափակված չեն հրադադարի մասին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու անհրաժեշտությամբ: Նախագահի հայտարարությունից հետո Ուկրաինայի ապստամբած արևելքում հակամարտությունը բորբոքվեց նոր թափով: Ռազմագործողության գոտում երևացին 9Կ57 «Ուրագան» ռեակտիվ հրթիռային համալիրներ և Սու-24 ռմբակոծիչներ: Ռուսական հեռուստաալիքները սկսեցին ցուցադրել հիմնիվեր ավերված տների պատկերներ ու զոհված խաղաղ բնակիչների արնաշաղախ դիակները:

Սակայն թեժացող հակամարտության տարբեր կողմերին աջակցող ՌԴ և ԱՄՆ ղեկավարների վերջին հայտարարությունների ու գործողությունների վերլուծությունը հուշում է, որ նրանք կարծես թե ձեռք են բերել որոշակի պայմանավորվածություններ: ՌԴ նախագահ Վ. Պուտինը Դաշնային Խորհրդին էր ներկայացրել Ուկրաինայում անհրաժեշտության դեպքում ռուսական զինուժի կիրառումն արտոնող որոշումը հետ կանչելու առաջարկ: Բացի այդ Ռուսաստանը խստացրել է վերահսկողությոնը Ուկրաինայի ապստամբած շրջանների հետ իր սահմանի նկատմամբ, ինչպես նաև ռուսական անցակետերում թույլատրել է ծառայություն իրականացնել ուկրաինացի սահմանապահներին: ԱՄՆ իր հերթին սկսել է խոսել Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների նկատմամբ եվրոպացի գործընկերների ունեցած էական վերապահումներին ըմբռնումով մոտենալու մասին, իսկ Ղրիմի թեման կարծես թե բոլորովին դուրս է եկել օրակարգից: Թվում է, թե Ղրիմը այն գինն է, որ Ուկրաինան ներքուստ պատրաստ է վճարել իր եվրոպական ասոցացման և ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու համար, իսկ Ռուսաստանը Ղրիմի դիմաց կարծես թե հատուցում է Ուկրաինայի կորստով:

Ուկրաինական հակամարտությունը հետաքրքրություն է ներկայացնում նաև արցախյան հակամարտության հետ հնարավոր աղերսների տեսանկյունից, հակամարտության վերլուծությունը հնարավորություն է տալիս կատարել մեզ առնչվող որոշակի եզրահանգումներ :

1. Եվրոպական պետությունը իր արյունակից և հավատակից քաղաքացիների բողոքը ճնշելու համար կիրառում է ԶՈՒ բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ ծանր փողային և ռեակտիվ հրետանի ու ռազմաճակատային ավիացիա՝ ռմբահարելով ապստամբած շրջանների բնակավայրերն ու տնտեսական ենթակառուցվածքը, ինչը խրախուսվում է իրենց ժողովրդավարական արժեքների տարածման ու մարդու իրավունքների պահպանման երաշխավոր հռչակած պետությունների կողմից: Այսինքն՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսման համար անհրաժեշտ ռազմական (ռազմական հավասարակշռության էական փոփոխություն հօգուտ Ադրբեջանի) և արտաքին-քաղաքական (գերտերությունների համաձայնություն) նպաստավոր գործոնների առկայության դեպքում այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը իր տնօրինած բոլոր ռազմատեխնիկական միջոցները ուղղելու է ոչ այնքան հայկական բանակի ստորաբաժանումների, այլև ԼՂՀ ողջ ազգաբնակչության դեմ՝ փորձելով հայաթափել Արցախը:

2. ՄԱԿ-ի դերը գրեթե հավասարվել է զրոյի: ՄԱԿ-ի բանաձևերը փաստացիորեն ունեն միայն խորհրդատվական կամ նույնիսկ խորհրդանշական արժեք: Այսինքն՝ արցախյան հակամարտության ակտիվ մարտական գործողությունների փուլի վերսկսման դեպքում հակամարտության կողմերը համարձակորեն կարող են անտեսել միջազգային հանրության արձագանքը: Տարբեր կառույցների ընդունած բանաձևերը, հայտարարությունները, որոշումները, եթե ամրապնդված չեն դրանք կյանքի կոչելու հարցում կենսականորեն շահագրգռված գերտերությունների ռազմական ուժով, հակամարտության ընթացքի վրա չեն կարող ունենալ որևէ ազդեցություն:

3. Հակամարտող կողմերի հաստիքապաշտոնային կազմում տեղեկատվական ստորաբաժանումների ստեղծումը, լրագրողների դեմ ընթացող իսկական որսը հուշում են, որ ինչպես 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի բոլոր հակամարտություններում, այնպես էլ ուկրաինական հակամարտությունում կողմերի միջև լուրջ պայքար է ընթանում տեղեկատվական գերիշխանության համար: Ուկրաինական կողմը փորձում է հասնել տարածաշրջանի տեղեկատվական մեկուսացմանը՝ հետապնդելով հետևյալ նպատակները:

ա) ցույց տալ աշխարհին, որ ուկրաինական բանակը գործում է ոչ թե Դոնբասի բնակչության, այլ ՌԴ կողմից հովանավորվող ,,անջատողական-ահաբեկչական խմբավորումների,, դեմ

բ) ստեղծել տպավորություն, որ ուկրաինական բանակը հարվածում է բացառապես նախօրոք հետախուզված ռազմական թիրախներին:

գ) համոզել, որ խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործություններ կատարում են «անջատողական-ահաբեկչական խմբավորումները»

դ) ձևավորել կարծիք, որ ,,անջատողական-ահաբեկչական խմբավորումները,, զինվում, ֆինանսավորվում և ուղորդվում են Ռուսաստանի կողմից

Այդ քարոզչական թեզերին արժանահավատություն հաղորդելու նպատակով ըստ ռուսական մամուլի ուկրաինական կողմը դիմում է հատուկ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների՝ տարբեր ուժային կառույցների զգալի միջոցների ներգրավմամբ:

Ակնհայտ է, որ Արցախում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում, տեղանունների և հակամարտող կողմերի անվանումների փոփոխություն կատարելով, վերոհիշյալ քարոզչական թեզերը փորձելու է կիրառել նաև Ադրբեջանը՝ ձգտելով քողարկել իր հայատյաց գաղափարախոսությունից անխուսափելիորեն բխող պատերազմական հանցագործությունները:

Ուկրաինական հակամարտությունը հերթական անգամ ապացուցում է, որ խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման դեպքում նշանակություն են ստանում բացառապես սեփական շահերն ու ռազմական նպատակահարմարությունը: Այս համատեքստում բացարձակապես ակհայտ է, որ ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա հայ ժողովրդի ազգային անվտանգության գլխավոր երաշխավորը մարտունակ, իր առջև դրված խնդիրները կատարելու ունակ հայոց բանակն է:

 

Սուրեն ՍԱՐՈՒՄՅԱՆ

 

Լրահոս
Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի արդարադատության նախարարի հետ Բաքվի դատարանը Մարատ Ուելդանով-Գալուստյանին ազատազրկել է ութ տարով Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել Պետք է կանխել այս խավարը. Միշել Ֆարաոնը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հայաստանում ԵՄ գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Հորդանանի Արքայադուստրն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Բակո Սահակյանը ստորագրել է 2017 թվականի պետբյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքը Ալբանիան նոր նախագահ ունի Կարեն Կարապետյանն ընդունել է Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավարի հետ Նավթի գները նվազել են Մոսկվայում Նալբանդյանն ու Մամեդյարովը նախագահների հանդիպման հարց չեն քննարկել Ժնևում Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեին ներկայացվեց ՀՀ զեկույցը ՀԵԸ երիտասարդները Հայոց ցեղասապանության թեմայով դասախոսություն են կազմակերպել Լիբանանում Սահմանամերձ գոտիներում ծառայող շուրջ 1700 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու որդիներին Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ ակտերի գլխավոր հարկադիր կատարող Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ «Հայկական Ժամանակ». Արա Բաբլոյանը՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին «Ժամանակ». Մանդատից զրկված Մամոյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել «Հայկական Ժամանակ». Ինձ էլ բիզնեսից հարցեր մի տուր, ցավդ տանեմ. Սամվել Ալեքսանյան «Փաստ». «Բան չունեմ ասելու». Վարդան Օսկանյանը՝ ՕՐՕ-ի ճակատագրի մասին «Հրապարակ». Կրճատումների ալիքը հասել է հարկային «Առավոտ». Դավթաշենում ծառեր էտած քաղաքացին ազատ է արձակվել «Ժամանակ». Գևորգ Կոստանյանը՝ արդարադատության նախարա՞ր «Հայկական ժամանակ». Հավաքագրված հարկերի ավելացումը իրականացվել է փոքր բիզնեսի բեռի շնորհիվ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 29 ԱՄՆ ռազմական տեխնիկա է տրամադրել Սիրիայի քրդերին ԵՄ-ն ճանաչում է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները. Մոգերինի Ավելացել են Հայաստանի առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալները Էրդողանը Թուրքիայի՝ Եվրոպա տանող ճանապարհին «մեծ քար» դրեց. Շավարշ Քոչարյան Որևէ մեկը իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց. Քոչարյան Հայաստանի փողի բազան ավելացել է շուրջ 68 միլիարդ դրամով Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը Ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակել է Դավիթաշեն վարչական շրջանում Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Հիշողության թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված մաս է հատկացվել Վահրամ Խուդոյանը ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերի հաղթող Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն. Վահան Մարտիրոսյան Սփյուռքի նախարարությունում Ուդմուրտիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեսաժողով է կայացել Այսօրվա հակամարտությունների բացարձակ մեծամասնությունն անհնար է լուծել զենքի միջոցով. Վիգեն Սարգսյան Մոսկվայում ընթանում է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan