Ադրբեջանի նետաձիգները կմասնակցեն Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանի նետաձիգները կմասնակցեն Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Եվրոպայի 39 երկրների 400 մարզիկներ կմասնակցեն հուլիսի 21-ին Հայաստանի Արմավիրի մարզի Արշալույս գյուղում մեկնարկող նետաձգության Եվրոպայի առաջնությանը: Այս մարզաձեւը գրանցված Է 40 եվրոպական երկրներում, այնպես որ, դրանցից գրեթե բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությունն ապահոված Է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Վասիլյանը, նշելով, որ Հայաստանը այս ստուգատեսին կներկայացնի 6 մարզիկ, որոնցից 3-ը՝ կանանց եւ 3-ը՝ տղամարդկանց մրցաշարում:

«Հայաստանի թիմերի կազմը կհրապարակվի Արշալույսի մարզաբազայում ընթացող մեր թիմերի ուսումնամարզական հավաքից հետո միայն: Այս հավաքին մասնակցում է 8 նետաձիգ՝ 4-ական տղամարդ եւ կին, նրանցից պետք Է ընտրվեն 6 լավագույնները»,- նշեց Վասիլյանը:

Նա շեշտեց, որ այս մրցաշարը հաջորդելու Է Երեւանում կայանալիք Եվրոպայի նետաձգության ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովին, որին ակտիվորեն կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Այն տեղի կունենա հուլիսի 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում