Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում այս տարվա ընթացքում երկրորդ պատարագն է մատուցվել

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում այս տարվա ընթացքում երկրորդ պատարագն է մատուցվել

Դիարբեքիրի (պատմական Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում այս տարվա ընթացքում երկրորդ պատասրագն է մատուցվել, որին մասնակցել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» թերթը:

Պատարագին մասնակցել են աշխարհի տարբեր կողմերից ժամանած հայեր:

Պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ասել է. «Մերձավոր Արեւելքի համաշխարհային ժառանգություն համարվող ամենամեծ եկեղեցու’ Սուրբ Կիրակոսի հոգեւոր մթնոլորտը երջանկացնում է հայ համայնքին»:

Նա նշել է, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքների 95 տոկոսն ավարտված է, եւ այդ ծախսերը հոգացել են համայնքն ու Դիարբեքիրի քաղաքապետարանը:

Պատարագից հետո եկեղեցու բակում մասնակիցների համար համերգ է տվել Հայաստանից ժամանած «Մարգարիտներ» ժողովրդական պարի խումբը: Եկեղեցու բակում կազմակերպվել է նաեւ նվերների բարեգործական վաճառք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում