Ռուս մարզական լրագրողների անհավանական արկածներն Արցախում. տեսանյութ

Ռուս մարզական լրագրողների անհավանական արկածներն Արցախում. տեսանյութ

NEWS.am Sport-ը գրել է.

Մայիսի վերջին գործարար Արմեն Բարխուդարյանի հրավերով ես պետք է մեկնեցի Արցախ. Հադրութում անցկացվում էր IAFA-ի (Ֆուտբոլի միջազգային սիրողական լիգա) գավաթի խաղարկությունը, որն այս անգամ կրում էր Դիզակի Գավաթ անվանումը: Մեկնումից առաջ իմացա, որ ճանապարհ եմ ընկնելու ռուս մարզական լրագրողների եւ մեկնաբանների հետ. НТВ Плюс-ի մեկնաբաններ Նոբել Առուստամյանը, Միխայիլ Մոսակովսկին եւ Ֆիլիպ Կուդրյավցեւը, Eurosport հեռուստաալիքի մեկնաբան Իգոր Կիտմանովը, Радио спорт-ի մեկնաբան Ռոման Շչերբան, Sportbox կայքի լրագրող Մաքսիմ Ալանազարովը, Ридус գործակալության լրագրող Մաքսիմ Կորոտկինը, նաեւ լրագրողներ Մաքսիմ Խորոշինը, Սեմյոն Վասիլեւը եւ Սամվել Առուստամյանը:

Ես ուրախ գնացի «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ մեր հյուրերին դիմավորելուց հետո պետք է մեկնեինք Արցախ: Հյուրերը ժամանեցին բարձր տրամադրությամբ: Նրանց հատկապես ուրախացրին գները խանութներում: Ճանապարհի համար խմիչք գնելիս նրանք ապշել էին, թե ինչպես 500 ռուբլիով այդքան բան կարելի է գնել: Ճանապարհին ամեն տասը րոպեն մեկ ինձ հարցնում էին, թե որքան ժամանակ դեռ կա մինչեւ Արցախ հասնելը: Իսկ ես մտածում էի՝ դեռ չգիտեն՝ ինչ ճանապարհ է նրանց սպասում: Երեւանից Ստեփանակերտ ավտոմեքենայով կարելի է հասնել վեց ժամում, իսկ ավտոբուսով՝ մոտ ութ ժամում: Բայց մենք ութ ժամում չտեղավորվեցինք: Ճանապարհին եղան Արարատի հետ լուսանկարներ, Նորավանք, հայկական խորոված: Ճանապարհին մտածում էի, թե որքան լավ կլինի գործընկերներիս հետ զրուցել աշխարհի առաջնության մասին, բայց իրականությունը այլ էր: Ամբողջ ճանապարհին ես լսում էի միայն վեճեր հետեւյալ թեմայով «Ի՞նչ թիմ է «Սպարտակը»: Հիշե՛ք, թե վերջին անգամ երբ եք ինչ-որ մի բանի հասել: Ո՞վ էլ խոսա, «Դինամոյի» երկրպագուն: Դուք անգամ ստադիոն չունեք: Ճիշտ է: Ահա, խոսեց «Լոկոմոտիվի» երկրպագուն: Կներեք քանի՞ երկրպագու ունի ձեր թիմը: Տղաներ, վերջացրե՛ք: ԲԿՄԱ, ԲԿՄԱ՝ ամենալավ թիմ ԲԿՄԱ: «Դինամոն» դա ուժ է եւ դա մեր ճիշտն է. «Դինամոն» լավագույն է Ռուսաստանում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում