Մարտական հենակետում խիզախություն ցուցաբերելու համար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրել է զինծառայողին. լուսանկարներ

Մարտական հենակետում խիզախություն ցուցաբերելու  համար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրել է զինծառայողին. լուսանկարներ

Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ Թորոսյանին:

Գործողության ընթացքում զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել և հոսպիտալում ապաքինվելուց հետո տեսողության հետ կապված խնդիրները վերականգնելու նպատակով հետագա բուժում պետք է ստանա արտերկրում:

Իր երախտագիտությունը հայտնելով զինծառայողին և նրա հարազատներին’ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր աջակցությունը կցուցաբերի արտերկրում Ռուզվելտ Թորոսյանի հետագա բուժման կազմակերպման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում