Շահբազ Ջալալօղլի Գուլիևն ապօրինի հատել է ԼՂՀ պետական սահմանը. ԼՂՀ ոստիկանություն

Շահբազ Ջալալօղլի Գուլիևն ապօրինի հատել է ԼՂՀ պետական սահմանը. ԼՂՀ ոստիկանություն

Հուլիսի 18-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին է ստացվել Ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ ս.թ. հուլիսի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Շափլար» կոչվող տեղամասում տեղակայված անասնաֆերմայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած Շահբազ Ջալալօղլի Գուլիևը (ծնված 1968թ., բն. է Ադրբեջանի Հանրապետություն, Միրբաշիրի շրջան գ. Կապանլը): Այս մասին հայտնում են ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում