Ադրբեջանի բանակի զինծառայողները վթարի են ենթարկվել. մեկ զոհ, երեք վիրավոր

Ադրբեջանի բանակի զինծառայողները վթարի են ենթարկվել. մեկ զոհ, երեք վիրավոր

Ադրբեջանի բանակի պայմանագրային 4 զինծառայող հուլիսի 20-ին ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել Տերտերի շրջանի Քոչարլի գյուղի տարածքում, որոնցից մեկը տեղում զոհվել, մյուսները ծանր վնասվածքներով տեղափոխվել են Աղջաբեդիի զինվորական հոսպիտալ:

Ըստ APA լրատվական գործակալության՝ վթարի ենթարկվածները ադրբեջանական բանակի սպաներ են: Վիրավորվել են պայմանագրային զինծառայողներ 22-ամյա Էմին Նուղայ օղլու Բեյլարովը, 20-ամյա Նուրլան Ռաֆայել օղլու Ռաֆիզադեն եւ 21-ամյա Քորողլու Էլման օղլու Էհլիմանլըն: Վթարի ժամանակ զոհվել է Ադրբեջանի մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայության Զաքաթալայի բաժանմունքից զինծառայության կանչված 24-ամյա սպա Անար Իլհամ օղլու Ասքերզադեն:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 51 զինծառայող, որոնցից 41-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 97 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում