Գեղեցկադեմ կնոջը գայթակղել են «նկար հանողի» աշխատանքով, սակայն պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ

Գեղեցկադեմ կնոջը գայթակղել են «նկար հանողի» աշխատանքով, սակայն պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ

Pastinfo.am-ը գրել է.

Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի հերթական գործով այսօր ավարտվեց դատաքննությունը և հաջորդ դատական նիստում ճառով հանդես կգա մեղադրող Արմեն Մարուխյանը:

Գործով մեղադրվում են Աղունիկ Այվազյանը և Ծովիկ Ավետիսյանը, ովքեր արդեն իսկ դատապարտյալներ են և թրաֆիքինգի վերաբերյալ գործով 2013թ. մայիսի 2-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար՝ 11 տարվա 7 ամսվա և տասուկես տարվա ազատազրկման:

Ներկա գործի շրջանակում առաջադրված մեղադրանքի համաձայն, նրանք «մարդու թրաֆիքինգի’ շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական’ պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում»:

Աղունիկ Այվազյանին և Ծովիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ շահագործման նպատակով հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը:

Գործով տուժողները երեքն են՝ Մարտակերտի, Ալավերդու ու Գյումրու բնակչուհիներ: Նրանցից մեկին՝ Գյումրու բնակչուհուն, ներգրավել են՝ գայթակղելով Իսպանիայում «նկար հանողի» աշխատանքով: Չգիտես ինչու ոչ թե նկարահանվելու, այլ «նկար հանողի» աշխատանք կատարելու համար անհրաժեշտ էին գեղեցկադեմ աշխատողներ: Իսպանիան դարձել է Արաբական Միացյալ Էմիրություններ և «նկար հանելու փոխարեն» նրան պարտադրվել է զբաղվել մարմնավաճառությամբ:

Ըստ տուժողի, ինքը եթե իմանար, որ մարմնավաճառությամբ պետք է զբաղվի, չէր համաձայնի, նա, ի դեպ, չի համաձայնել, սակայն իրեն անելանելի վիճակի մեջ են դրել՝ վերցրել անձնագիրը, պարտադրել, որպեսզի աշխատի, վերադարձնի իր վրա ծախսված գումարը, ինքն էլ գտնվելով օտար երկրում, լեզվին չտիրապետելով, հարկադրված է եղել երկու տարի շարունակ զբաղվել մարմնավաճառությամբ:

 Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում