«Տականք, վիժվածք»․ ՀՀԿ-ական վաշխառու պատգամավորը ներկայացավ դատարան. տեսանյութ

«Տականք, վիժվածք»․ ՀՀԿ-ական վաշխառու պատգամավորը ներկայացավ դատարան. տեսանյութ

1in.am-ը գրել է.

ՀՀԿ-ական պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանն այսօր վերջապես ներկայացավ դատարան: Նա, հիշեցնենք, անցնում է իր բիզնես գործընկերոջ՝ ԵՊՏՀ դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին առևանգելու և ծեծելու, և վերջինիս դեմ հարուցված երկրորդ գործով, որտեղ մեղադրյալի աթոռին հայտնվել է Արտակ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Վահրամ Մկրտչյանն ու Արտակ Ղուկասյանը համատեղ բիզնես են ունեցել՝ տարադրամի փոխանակման կետեր և գրավատներ: Պայմանավորվածությունն այնպիսին է եղել, որ գործի համար հիմնական ներդրում պետք է աներ Վահրամ Մկրտչյանը, իսկ Արտակը պետք է աշխատեցներ կետերը: Հետագայում ինչ-ինչ խնդիրներ էին առաջացել, որոնք հանգեցրել էին հենց այս կոնֆլիկտին: Վահրամ Մկրտչյանն իր սանիկի՝ պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ բաժնի պետ Արման Սարգսյանի, վերջինիս եղբոր՝ Գուրգեն Սարգսյանի հետ անցած տարվա մայիս ամսին առևանգել էր Արտակ Ղուկասյանին, տարել Եղվարդ, ծեծի ենթարկել, ապա մի քանի օրվա մեջ նրանից խլել ողջ ունեցվածքը՝ նրա կնոջ ու ծնողների ոսկեղենը, ապա բիզնեսները, տարածքները, տան գույքը և այլ ունեցվածքը:

Այսօր դատարանում Վահրամ Մկրտչյանը առևանգմանն ու ծեծին չանդրադարձավ: Նա պատմեց, որ համատեղ բիզնես սկսելուց հետո, ինչպես պայմանավորվել էին, ինքը ներդրել է 80 միլիոն դրամ 2 գրավատուն և տարադրամի փոխանակման 6 կետեր աշխատեցնելու համար: Ապա սիստեմատիկ ստացել է իր եկամուտը, երբեմն էլ անցել և ստուգումներ է իրականացրել: Բայց մի պահից, երբ Արտակը սկսել է 70 հազար դոլարանոց մեքենա քշել, իր մոտ կասկածներ են առաջացել, որ Արտակն իրեն խաբում է: «Ես չհասկացա, թե ինչու ես, որ հիմնական սեփականատերն եմ, պետք է 10 հազար դոլարանոց մեքենա քշեի, իսկ Արտակը՝ 70: Դրանից հետո մոտս կասկածներ առաջացան, և ես սկսեցի ստուգել»,- իր ցուցմունքի ժամանակ ասաց պատգամավորը: Ապա նա մանրամասն պատմեց, թե ինչպես են իր մոտ այլ կասկածներ առաջացել, ինչպես է պարզել, որ գրավատների պահոցներում չկան իր ներդրած գումարները, ոսկեղենը, ինչպես է Արտակը խուսափել իր զանգերից և այլն: Կամ ինչպես է պարզել, որ Արտակը տարադրամի փոխանակման կետերից մեկը վաճառել է այլ անձի, երբ ինքը ոչ ոքի երբեք չի լիազորել իր փոխարեն որևէ փաստաթղթի տակ ստորագրել:

 

Ամբողջությամբ՝ սկբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում