Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետը տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետը տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունից վիրավորված երեք քաղաքացիներն ուղղաթիռով տեղափոխվում են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին ԼՂՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասում:

«Ավտոմեքենան ականապատ տարածքով անցնելիս պայթել է, նախնական տեղեկություններով մեքենայում գտնվող 4 անձանցից մեկը տեղում մահացել է, իսկ 3-ը, որոնց թվում է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ուղղաթիռով տեղափոխվում են Երևան»,- տեղեկացրին նախարարությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում