Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցի 2015 թվականի հունվարի 1-ից. ՀՀ վարչապետ

Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցի 2015 թվականի հունվարի 1-ից. ՀՀ վարչապետ

Հայաստանը մինչ հոկտեմբեր կավարտի Եվրասիական տնտեսական միության անդամակցության շուրջ բանակցությունները և հաջորդ տարվա հունվարի 1-ից կանդամակցի միությանը: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք մինչև հոկտեմբերի վերջ կստորագրենք պայմանագիրը: Ես համոզված եմ, որ 2015 թվականի հունվարից արդեն լիովին կանդամակցենք Եվրասիական տնտեսական միությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց վարչապետը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված գործընթացի ձգձգումը’ վարչապետը նշեց, որ կան տեխնիկական հարցեր, որ արդեն վերացվել են, և խանգարող որևէ հանգամանք չկա: «Ես վստահեցնում են որ մենք հոկտեմբերին կավարտենք գործընթացը և հունվարից կանդամակցենք միությանը»,- հավելեց նա:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի’ Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում