Բոինգ-777 ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը վստահվել է Մեծ Բրիտանիայի փորձագետներին

Բոինգ-777 ինքնաթիռի  «սև արկղերի» վերծանումը վստահվել է Մեծ Բրիտանիայի փորձագետներին

Ինտերպոլի աշխատակիցներն Ուկրաինայի Խարկով քաղաքում սկսել են վթարի ենթարկված Բոինգ-777 ինքնաթիռի զոհերի ինքնության հաստատման գործընթացը, որից հետո զոհերի աճյուններն ուղարկվելու են Նիդերլանդներ: Ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է եղել Ինտերպոլի տարածած հաղորդագրության մեջ: Ինքնության հաստատման գործընթացում են ներառված նաև միջազգային փորձագետներ:

Միևնույն ժամանակ, կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը վստահվել է Մեծ Բրիտանիայի փորձագետներին: Ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Նիդերլանդների հարցմանն ի պատասխան’ Լոնդոնը համաձայնել է գործընթացի կազմակերպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում