ԵԱՀԿ ՄԽ-ը հայտարարություն կանի ԼՂ հակամարտության գոտում բռնության աճի հետ կապված

ԵԱՀԿ ՄԽ-ը հայտարարություն կանի ԼՂ հակամարտության գոտում բռնության աճի հետ կապված

ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսի 23-ին պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հանդես գալ հայտարարությամբ: Այդ մասին Twitter-ի իր էջի միջոցով հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Այսօր ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է գալիս հայտարարությամբ: Հայտարարության մեջ բռնության աճի հետ կապված  անհանգստություն կհայտնվի», -գրել է Ուորլիքը:

Միաժամանակ, համանախագահը նշել է, որ մեկնել է Վիեննա՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությանը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին զեկուցելու նպատակով:

Հուլիսի 22-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ’ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում