Մոսկվան «լրացուցիչ գին» կվճարի, եթե շարունակի օգնել Ուկրաինայում կռվող աշխարհազորայիններին. Օբամա

Մոսկվան «լրացուցիչ գին» կվճարի, եթե շարունակի օգնել Ուկրաինայում կռվող աշխարհազորայիններին. Օբամա

 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Եվրոպային՝ խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, ընդգծելով, որ Մոսկվան «լրացուցիչ գին» կվճարի, եթե չդադարեցնի աջակցությունը Ուկրաինայի արեւելքում կռվող աշխարհազորայիններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Օբաման, ինչպես նշել են ԱՄՆ-ի ղեկավարի վարչակազմում, ողջունել է Եվրամիության կողմից լրացուցիչ պատժամիջոցների նախապատրաստումը նրանց դեմ, ովքեր «ապակայունացնում են Ուկրաինայի իրադրությունը»: Ընդսմին նա սպառնացել է, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող միջոցները կխստացվեն, եթե նա հրաժարվի ազդել աշխարհազորայինների վրա:

«Նախագահը եւ վարչապետը մտագոհություն են հայտնել այն բանի ակնհայտ վկայությունների կապակցությամբ, որ ՌԴ-ն շարունակում է զենք եւ օգնական ուժեր մատակարարել աշխարհազորայիններին՝ միեւնույն ժամանակ շարունակելով իր զինված ուժերի ավելացումը»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում