Սկանդալ դատարանում. դատական նիստի ժամանակ ամբաստանյալը կտրել է երակները (Լրացված)

Սկանդալ դատարանում. դատական նիստի ժամանակ ամբաստանյալը կտրել է երակները (Լրացված)

Pastinfo.am-ը գրել է.

 Բանդայի գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանն այսօրվա դատական նիստում՝ քիչ առաջ կտրել է երակները։ Համենայն դեպս, պաշտպաններից ոմանք, ովքեր ավելի մոտ էին նստած ամբաստանյալին, նկատել են, որ ամբաստանյալի ձեռքից արյուն էր հոսում։ Դատարանն անմիջապես ընդմիջել է նիստը, բոլորին դուրս հրավիրել դատական նիստերի դահլիճից եւ շտապօգնություն հրավիրել դատարան։

Ինքնավնասման պահին դատարանում հրապարակվում էին Դավիթ Գալստյանի նախաքննական ցուցմունքները. նման միջնորդությամբ հանդես էր եկել դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Սասուն Խաչատրյանը՝ ամբաստանյալի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների միջեւ առկա հակասությունների հիմքով։

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում