Սիրիայում մոջահեդների կազմում ադրբեջանցի երեխաներ են կռվում (տեսանյութ)

Սիրիայում տարածվել է զենքը ձեռքին ադրբեջանցի երեխայի վերաբերյալ տեսանյութ:

Այս մասին հայտնում է  APA լրատվական գործակալությունը, այդ կադրերում մանկահասակ ադրբեջանցի երեխան ջիհադի մասին կրոնական երգեր է երգում: Նա ձեռքում ավտոմատ զենք է բռնել, և երգն ավարտելուց հետո բացականչում է «Ալլահու Աքբար»:

Ըստ աղբյուրի՝ ներկայում Սիրիայում մեծ թվով երեխաներ կան Ադրբեջանից: Դրանք իսլամիստական ահաբեկչական խմբավորումների կազմում Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների երեխաներն են: Նշվում է, որ տեսանյութում պատկերված տղան Սիրիայում ադրբեջանցիների «Մուհամեդ» մականունով էմիրի որդին է: Այդ երեխան ադրբեջանցի մոջահեդներով շրջապատված երեւացել է նաեւ ավելի վաղ հրապարակված տեսանյութերում:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Սիրիայում մոջահեդների եւ կառավարական ուժերի բախումներում կռվող ադրբեջանցի երկու անչափահասների մահվան մասին:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում