Զերծ մնալ դիտավորյալ հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակիչների վրա. ՄԽ

Զերծ մնալ դիտավորյալ հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակիչների վրա. ՄԽ

Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության, բռնությունների սրացման, այդ թվում’ հայ-ադբեջանական սահմանի շփման գծում խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է հուլիսի 23-ին համանախագահների տարածած հաղորդագրությունում:

ՄԽ համանախագահները կոչ են արել կողմերին դժբախտ իրավիճակներից խուսափելու հանձնառություն ստանձնել և զերծ մնալ դիտավորյալ հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակիչների վրա: Երկու երկրների ԱԳ նախարարներին նաև կոչ է արվել մեղմել ստեղծված լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պայմաններին:

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել են նաև երկու երկրների նախագահների մակարդակով հնարավոր հադիպման օրակարգային հարցեր’ ընդգծելով դրա կարևորությունը խաղաղ բանակցությունների առաջընթացի գործում: Քննարկումներ են եղել նաև Նյու Յորքում’ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ:

«Համանախագահները շարունակում են դիտարկել անվտանգության շուրջ վստահության ամրապնդման միջոցառումների հնարավորությունները և ժողովուրդների միջև փոխշփմանն ուղղված ծրագրերը: Նրանք կարծում են, որ նման ծրագրերը նպաստում են վստահության հաստամանը, որն անհրաժեշտ է տևական խաղաղության համար»,- ասվում է հաղորդագրությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին հանդիպումներ են ունցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է քննարկումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում