Վրաստանը բավարար ռեսուրս ունի ՌԴ-ի հետ երկխոսելու համար

Վրաստանը բավարար ռեսուրս ունի ՌԴ-ի հետ երկխոսելու համար

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին ասել Է, որ Վրաստանը ռեսուրսներ ունի Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի կառուցողական դարձնելու համար:

«Ռուսաստանի նկատմամբ մեր քաղաքականությունը ողջախոհ ու պրագմատիկ քաղաքականությունն Է, որը կողմնորոշված Է դեպի իրական արդյունքներ եւ, ամենագլխավորը, հաշվի են առնված Վրաստանի պետական ու ազգային շահերը: Մարդիկ, ովքեր փորձում են խանգարել հավասարակշռված հարաբերություններին, երկրի թշնամիներն են: Մենք այդ հարաբերություններն ավելի կառուցողական դարձնելու ռեսուրս ունենք»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում՝ «Քաղաքականության ժամանակը» ծրագրում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը պայմանավորված Է կառուցողական երկխոսության քաղաքականությամբ, որն սկսել Է վարել Վրաստանի կառավարությունը:

«Մենք սկսել ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների նոլմալացումը, վարչապետի ներկայացուցիչ ենք նշանակել դեռ Բիձինայի (Իվանիշվիլի) ժամանակ: Այդ կառուցողական քայլերը տվել են իրական արդյունքներ. Ռուսաստանը բացել Է շուկան, որը երկար տարիներ փակ Էր վրացական ապրանքների համար, եւ սկսվել Է ջերմացման քաղաքականությունը: Ես նկատի ունեմ տեխնիկական հարաբերությունները, մասնավորապես, մշակութային ու առեւտրա-տնտեսական հարաբերությունները»,-ասել Է Ղարիբաշվիլին:

Ինչպես նշել Է վարչապետը, Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանի ռազմավարական գործընկերների առաջարկությունն Է եղել:

«Այն քաղաքականությունը, որը մենք սկսեցինք վարել Ռուսաստանի նկատմամբ, ես նկատի ունեմ կառուցողական երկխոսության ռեժիմը Ռուսաստանի իշխանությունների հետ հարաբերությունների նորմալացման համար, մեր ռազմավակական գործընկերների՝ Ամերիկայի եւ եվրոպական երկրների, առաջին հանձնարարականն Էր»,-ասել Է Ղարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում