Մաքսային միությունը 5-10 տարի կարող է միասնական արժույթ ունենալ. Շուվալով

Մաքսային միությունը 5-10 տարի կարող է միասնական արժույթ ունենալ. Շուվալով

Չի բացառվում, որ Մաքսային միության երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, 5-10 տարի անց միասնական արժույթ ունենան: Նման հայտարարություն է կատարել Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ «Նախագահի ակադեմիայի ամառային կամպուսի» մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ng.ru-ն, Շուվալովն ասել է. «Կանցնի եւս 5-10 տարի եւ միասնա կան արժույթի ձեւավորման հարցը կդառնա արդիական: Մի քանի տարի անց կլինի միասնական էմիսիոն կենտրոն և միասնական արժույթ»:

Միասնական արժույթի անցնելու նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես է եկել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով առաջարկել էր ձևավորվելիք Եվրասիական տնտեսական միությունում անցում կատարել մեկ միասնական արժույթի:

Այս նախաձեռնությանը հավանություն էին տվել բոլոր կողմերը, նույնիսկ որոշվել էր նոր արժույթի անունը՝ ալթըն, սակայն գործնական քայլերը շատ դանդաղ էին ընթանում: Միասնական արժույթի հարցը նոր հրատապություն ստացավ 2014թ-ի մայիսից հետո, երբ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու համաձայնագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում