Թուրքական մամուլն առաջին անգամ կներկայացնի Հայոց ցեղասպանությունից փրկված 50 ընտանիքի պատմությունները

Թուրքական մամուլն առաջին անգամ կներկայացնի Հայոց ցեղասպանությունից փրկված 50 ընտանիքի պատմությունները

Թուրքական մամուլում առաջին անգամ կներկայացվեն Հայոց ցեղասպանությունից մազապուրծ 50 ընտանիքի պատմությունները:նման հրապարակմամբ խոստացել է հուլիսի 29-ին հանդես գալ թուրքական «Թարաֆ» թերթը:

Թերթը հայտնում է, որ այդ իրադարձությունների մասին պատմում են ցեղասպանությունը վերապրածները, նրանց երեխաները և թոռները, ում ընտանիքները փրկել են մահմեդականները: «Թարաֆ»-ը պետք է հրապարակի հայերեն, թուրքերն և անգլերեն լույս տեսնելիք «Ինձ փրկած թուրքը» կոչված գրքում տեղ գտած նյութերն ու լուսանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում