Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած աջակցության համար

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած աջակցության համար

Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Հայաստանին’ հուլիսի 27-ին էներգետիկ ոլորտում ցուցաբերած աջակցության համար:

«Նախագահ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնում էներգետիկայի նախարարությանը արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում հնարավոր եղավ շատ արագ կերպով հարթել ֆորս-մաժորային իրավիճակը: Վրաստանի Նախագահն իր շնորհակալությունն է հայտնում նաեւ հայկական կողմին ցուցաբերած աջակցության համար»,-  ասված է Վրաստանի Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

Հուլիսի 27-ին էլեկտրական գծի խափանման հետևանքով Վրաստանի տարածքի մեծ մասը, ներառյալ Թբիլիսին, հոսանքազրկվել էր: Վրաստանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ դա պայմանավորված է եղել «Իմերեթի» 500 կՎտ-անոց էլեկտրագծի վթարով, որով իրականացվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը երկրի արևմուտքից արևելք: Վնասվել են նաև 220 կՎտ-անոց «Կոլխեթի 2» և «Պալիաստոմի 2» էլեկտրագծերը: Էլեկտրաէներգիայի ներմուծելու խնդրանքով Վրաստանը դիմել է հարեւան երկրներին եւ այդ խնդրանքին առաջինն արձագանքել է Հայաստանն ու տրամադրել անհրաժեշտ օգնություն: Մի քանի ժամ անց երկրում վերականգնվել է էլեկտրաէներեգիայի մատակարարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում