ԱՄՆ-ը Իրանից պահանջել է ազատել Washington post-ի թղթակցին

ԱՄՆ-ը Իրանից պահանջել է ազատել Washington post-ի թղթակցին

ԱՄՆ-ը Իրանից պահանջել է ազատել Washington post-ի թղթակցին, որն անցած շաբաթ Թեհրանում ձերբակալվել է իր տիկնոջ եւ արտահաստիքային երկու լուսանկարիչների հետ միասին: Այդ մասին  հուլիսի 29-ին հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիի արած հայտարարությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի գերագույն դատարանի նախագահ Ղոլամհուսեյն Էսմաիլին հաստատել է Washington post-ի թղթակից Ջեյսոն Ռեզայանի եւ նրա տիկնոջ ձերբակալումը: Դրա պատճառները չեն նշվել:

«Մենք կոչ ենք անում Իրանի կառավարությանն անհապաղ ազատել պարոն Ռեզայանին ու եւս երեք մարդու: Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրադրությանը»,- ասել է Պսակին:

Ռեզայանը Թեհրանում հատուկ թղթակից էր աշխատում 2012 թվականից: Նա ունի ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքացիություն: Նրա կինը՝ Իրանի քաղաքացուհի, որը ԱՄՆ-ում մշտական բակության դիմում է ներկայացրել, որպես թղթակից էր աշխատում Արաբական Միացյալ Ամիրայություններում գրանցված National թերթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում