Ադրբեջանը Ռուսաստանից կգնի «Як-130» մարտական ինքնաթիռներ

Ադրբեջանը Ռուսաստանից կգնի «Як-130»  մարտական  ինքնաթիռներ

Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջան արտահանել ուսումնական-մարտական «Як-130» ինքնաթիռները:Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տեղեկացրել է ինքնաթիռները արտադրող «Иркут» ընկերությունը:
Ռուսական կողմը ցուցաադրություն է կազմեկրպել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար:

Անցյալ տարի Ռուսաստանում գտնվող ադրբեջանցի օդաչուները թռիչքներ են կատարել նման ինքնաթիռներով, ծանոթացել են դրանց տակտիկական և տեխնիկական հնարավորություններին:

«Այժմ որոշ գործընթացներ են տեղի ունենում:Կարծում ենք, Ադրբեջանը կմտնի այն երկրների շարքում, որոնք օգտագործում են Як-130 ինքնաթիռներ»,- նշել է ընկերության ղեկավարը՝ չնշելով գնված ինքնաթիռների քանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում