Այաթոլլա Խամենին Պաղեստինին զինելու կոչ է անում

Այաթոլլա Խամենին  Պաղեստինին զինելու կոչ է անում

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հուլիսի 29-ին կոչ Է արել ողջ իսլամական աշխարհին՝ զինել պաղեստինցիներին: Իլ ալ Ֆիթր մուսուլմանական տոնի առթիվ ունեցած իր ելույթում Խամենեին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները որակել Է որպես ցեղասպանություն և պատմական աղետ:

«Ամբողջ աշխարհին, հատկապես իսլամական, անհրաժեշտ Է հնարավոր ամեն ինչ անել պաղեստինյան ազգին զինելու համար»,-նշել Է Խամենեին:

Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողության ընթացքում պաղեստինցիներից զոհվածների թիվն արդեն գերազանցել Է 1,1 հազարը, ավելի քան 6,5 հազար մարդ վերքեր Է ստացել: Միայն հուլիսի 28-ին, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել Է 53 մարդ:

Իսրայելացիներից սպանվել Է 50 մարդ, հիմնականում՝ զինծառայողներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում