Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրանք Է ներկայացվել հեռակա կարգով

Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրանք Է ներկայացվել հեռակա կարգով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին հեռակա կարգով մեղադրանք Է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները վերազանցելու համար՝ կապված ընդդիմության ակցիան ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու գործի հետ: Այդ մասին  հուլիսի 29-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել Է նրա փաստաբան Օթար Կախիձեն:

Հուլիսի 28-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել Է, որ Միխեիլ Սահակաշվիլին քրեական պատասխանատվության Է ենթարկվել 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը բռնագրավելու գործով: Հետաքննությունն անցկացվում Է Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների վերազանցում բռնության կամ զենքի կիրառմամբ և տուժածի անձնական արժանապատվության նսեմացում:

«Նրան մեղադրանք Է առաջադրվել (Վրաստանի ՔՕ) 333-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» և «գ» կետերով: Գործի նյութերը շուտով կհանձնեն ինձ»,-ասել Է Կախիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում