Առնետները վխտում են Փարիզում

Առնետները վխտում են Փարիզում

Առնետները վխտում են Փարիզում, գրում Է Le Figaro-ն: Դրանց կարելի տեսնել ոչ միայն քաղաքի ծայրամասերում, այլեւ Փարիզի ամենակարեւոր վայրերից մեկում՝ Տյուիլրիի այգում, որը գտնվում Է Լուվրից ոչ հեռու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զբոսայգու աշխատակիցների խոստովանությամբ՝ առնետներն այստեղ ապրում են ամբողջ տարին, սակայն առավել ակտիվ են դառնում գարնանը եւ ամռանը:

Փարիզում գոյություն ունեն ծառայություններ, որոնք պատասխանատու են հասարակական շենքերի, զբոսայգիների եւ փողոցների համար, եւ կանոնավոր կերպով քաղաքը մաքրվում Է կրծողներից: Այս տարի այդ գործողությունն իրականացվել Է ապրիլի 14-ից մինչեւ հունիսի 13-ը, բայց, ըստ երեւույթին, չի օգնել:

«Այնպիսի քաղաքում, ինչպիսին Փարիզն Է, հիմնախնդիրն այն Է, որ մենք չենք կարող վերահսկել ամեն ինչ,- ասում Է Սեսիլ Աորուզը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում վնասատուների դեմ պայքարի բնագավառում մասնագիտացող ընկերության մենեջերը:- Առավել եւս, որ քանակով փարիզցիները զիջում են առնետներին՝ կրծողները կրկնակի շատ են», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում