Գազայի հատվածում այրվում է միակ էլեկտրակայանը

Գազայի հատվածում այրվում է միակ էլեկտրակայանը

Իսրայելը հուլիսի 29-ին շարունակում է ռմբակոծել Գազայի հատվածը, մասնավորապես Զեյթուն, Թուֆֆահ, և Շուջաիա թաղամասերը: Ռմբակոծություններն ուղղվել են նաև Գազայի հատվածի միակ էլեկտրակայանի վրա, որի հետևանքով մեծ հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մինչև այժմ հնարավոր չի եղել մարել կրակը: Գազա քաղաքում ամբողջովին դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Դրանից առաջին հերթին կտուժեն հիվանդանոցները: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ Գազայի հատվածում դեղորայքի խիստ պակաս է զգացվում, մյուս կողմից ավելացել է էլեկտրաէներգիայի խնդիրը:

24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում 47 զոհ է գրանցվել, մինչդեռ իսրայելական զոհված զինվորների թիվը հասել է 53-ի: 22 օրվա ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական բանակը ռմբակոծել է պաղեստինյան 2700 նպատակակետերի ուղղությամբ: Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրեական պետության քաղաքացիները պատրաստ լինեն Գազայի հատվածում ռազմակ? ?ն երկար գործողությունների: Ւսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 1115-ի, իսկ վիրավորներինը՝ 6550-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում