Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի բողոքի երթը չեղյալ է համարվել. չեն ուզում վնասել իրավական գործընթացին

Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի բողոքի երթը չեղյալ է  համարվել. չեն ուզում վնասել  իրավական գործընթացին

Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում գրվել է.

«Լրատվամիջոցներին !!!

Հարգելի հայրենակիցներ !!!

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի», միասնական շտաբի որոշմամբ, նախապես Հուլիսի 31-ին հայտարարված երթը դեպի ՄԻՊ գրասենյակ և ՌԴ դեսպանատուն, չի կայանա.

Այս պահին նման միջոցառման անցկացումը չի բխում Լևոն Հայրապետյանի շահերից.

Ներկայումս արվում են համատեղ մշակված գործողություններ որոնք իրենց արդյունավետությամբ ավելի նշանակալի կլինեն դրական հետևանքների առումով.»

Այս առնչությամբ հայտարարություն տարածեց «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբը, որում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով մեր հայրենակից հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրավական գործընթացները ու դրանց ընթացքին չխոչընդոտելու կարևորությունը’ Լևոն Հայրապետյանի ընկերները, մտերիմները խնդրում և հայտարարում են՝ զերծ մնալ հանպատրաստից, հախուռն երթեր, ցույցեր կազմակերպելուց: Մենք իրավունք չունենք մեր քայլերով վնասելու իրավական գործընթացը:

Մինչդեռ, կան մարդիկ, որոնք այսօր հանդես են գալիս կոչերով, թե հուլիսի 31-ին կազմակերպվում է երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Հայտարարում ենք’ մենք այս պահին նպատակահարմար չենք համարում նման երթի կազմակերպումը և տեղեկացնում ենք, որ սույն երթը «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբի նախաձեռնությունը չէ:

Միաժամանակ, խնդրում և հորդորում ենք բոլորին առանց շտաբի հետ համաձայնության չձեռնարկել որևէ քայլ: Միասնական շտաբը կմշակի գործողությունների համապարփակ ծրագիր, և մեր բոլոր քայլերը կլինեն սույն ծրագրին համապատասխան»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ի պաշտպանություն գործարարին հրավիրված ասուլիսին գործարար, բարերար Վահագն Հովնանյանն էր ակնարկե, թե պիտի ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ձայն բարձրացվի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում