Վրաստանում կկտրեն բարձրաստիճան չինովնիկների պարգևավճարները

Վրաստանում կկտրեն  բարձրաստիճան չինովնիկների պարգևավճարները

Վրաստանի հանրային ծառայողի մասին օրենքում փոփոխություն է կաատրվելու, համաձայն որի հանրային ծառայողների պարգևավճարների հանձնման կարգը իրավաբանորեն կկարգավորվի:

Թինա Խիդաշելիի առաջ քաշած օրինագծով, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել հանրային ծառայողի մասին օրենքի մեջ:

Համաձայն այդ նորամուծության, Վրաստանում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այլևս չի ստանա պարգևավճար: Այս օրինագիծը դժգոհություն է առաջ բերել խորհրդարանական փոքրամասնության շրջանակներում: Մինչդեռ օրինագծի հեղինակը կարծում է, որ սա շատ արդարացի ուղղում կլինի, և պատրաստվում է օրինագիծը շրջանառության մեջ դնել աշնանային նստաշրջանի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge կայքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում