Ռուսաստանը Լեհաստանից բանջարեղենի և մրգերի ներկրման արգելք է սահմանում

Ռուսաստանը Լեհաստանից բանջարեղենի և մրգերի ներկրման արգելք է սահմանում

«Ռոսսելխոզնադզորն» օգոստոսի 1-ից սահմանում է Լեհաստանից ՌԴ-ի տարածք բանջարեղենի եւ մրգերի ներկրման սահմանափակումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն:

«Մենք որոշում ենք կայացրել Լեհաստանից ՌԴ գործնականում ամբողջ բանջարեղենի եւ մրգերի ներկրման սահմանափակումներ մտցնելու մասին: Դրանք կապված են հավաստագրման բազմիցս կրկնվող խախտումների եւ կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ»,- հայտարարել Է զրուցակիցը:

Հուլիսի 29-ին Ալեքսեենկոն հայտնել Էր, որ այս շաբաթ կարող Է որոշում ընդունվել Լեհաստանից կաղամբի ներկրման արգելքի մասին՝ նույնպես կարանտինային վնասատուների պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում