Թուրք կանանց արգելում են բարձր ծիծաղել

Թուրք կանանց արգելում են բարձր ծիծաղել

Թուրք քաղաքական, հասարակական գործիչները և ինտերնետի օգտատերերը քննադատության տեղատարափ են թափել փոխվարչապետ Բյուլենտ Արինչի այն հայտարարության վերաբերյալ համաձայն որի, թուրք կանայք պետք է ավելի համեստ լինեն ու չծիծաղեն հանրության առաջ: Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ը:

Օրերս թուրք փոխվարաչպետը Բյուլենտ Արինչը կոչ էր արել կանանց չծիծաղել , լինել կրթված և դաստիարակված:Նրա կարծիիքով կանայք պետք է խսիտ լինեն բարոյականության տեսանկյունից և չծիծաղեն հասարակության առաջ: Փոխվարչապետի այդ ճառն ասվել է Ռամազանի տոնական արարողություններից մեկի ժամանակ:

«Մեր երկիրն ամենից առաջ ծիծաղի կարիք ունի և հենց կանանց ծիծաղի կարիքը»,-թվիթերի իր միկրոբլոգում նման գրառում է կատարել Թուրքիայի նախագահական ընտրությունների թեկնածու Էքմելլեդդին Իհսանօղլուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում