Սևանը նախկին ԽՍՀՄ տարածքում ռուսների նախընտրելի հանգստավայրերից է

Սևանը նախկին ԽՍՀՄ տարածքում ռուսների նախընտրելի հանգստավայրերից է

Ռուսաստանցի զբոսաշրջիկների ամառային հանգստի նախընտրելի կուրորտային ուղղությունների ու հանգստավայրերի լավագույն տասնյակում նաեւ Հայաստանի Սեւանա լիճն է: Տասնյակը կազմել է ռուսական առցանց ամրագրման Oktogo.ru ծառայությունը’ ԱՊՀ երկրներում և հետխորհրդային տարածքում գտնվող հանգստավայրերից’ համաձայն 2014թ. ճանապարհորդությունների ամրագրման տվ յալների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարկանիշայի աղյուսակում ընդգրկված են այն հանգստավայրերը, որտեղ մեկ շաբաթվա ամառային հանգիստը’ ներառյալ սնունդը ու էքսկուրսիաները, չի գերազանցի 25 հազար ռուբլին: Կարեւոր պայման է այն, որ հանգստյան գոտի կարելի է հասնել մայրաքաղաքից ոչ ավելի, քան երեք ժամում:

Նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն տասը հանգստավայրերի ցանկում Սեւանա լիճը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Ըստ այդ ցանկի ռուսները նախապատվությո ւն են տալիս Իսիկ-Կուլ լճին (Ղրղըզստան), Բորովոյե հանգստավայրին (Ղազախստան),Նարոչ լճին (Բելառուս), Գագրային (Սև ծով, Աբխազիա), Խուդատին (Ադրբեջան), Յուրմալային, Պալանգային (Բալթիկ ծով, Լիտվա), Բաթումին եւ Բադուլ-լույ-Վոդեին (Դնեստր, Մոլդովա):

Oktogo.ru-ն հյուրանոցների առցանց ամրագրման առաջատար ռուսական ծառայություն է, որի կայքում ներկայացված է աշխարհի ավելի քան 350 հազար հյուրանոց: National Geographic Traveler ամսագիրը Oktogo.ru-ին ճանաչել է 2012–2013 թթ. լավագույն ինտերնետային ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում