Եվրասիական տնտեսական միությունը բաց Է ԱՊՀ-ի մյուս երկրների համար. Լավրով

Եվրասիական տնտեսական միությունը բաց Է ԱՊՀ-ի մյուս երկրների համար. Լավրով

Եվրասիական տնտեսական միությունը, որը ձեւավորել են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, բաց Է ԱՊՀ-ի մյուս երկրների համար, որոնք համամիտ են Եվրասիական ինտեգրացման նպատակներին: Այդ մասին հուլիսի 30-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Դուշանբեում ելույթ ունենալով երիտասարդ տաջիկ դիվանագետների հետ կայացած հանդիպմանը:

Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը հուլիսի 29-ին Աստանայում պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: ԵՏՄ-ի ստեղծումը Մաքսային միության մասնակից երկրներին հասցնում Է ինտեգրացման ավելի բարձր մակարդակի: Այդպիսով, ավարտվում Է խոշորագույն ընդհանուր շուկայի ձեւավորումն ԱՊՀ-ի տարածքում (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:

«Մոտ ապագայում ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա Հայաստանը, առաջացած փուլում են Ղրղզստանի հետ ընթացող բանակցությունները: Միությունը բաց Է նաեւ ԱՊՀ-ի մյուս երկրների համար, որոնք ընդունում են եվրասիական ինտեգրացման նպատակներն ու սկզբունքները, նախեւառաջ մեր մերձավոր հարեւանների համար, ներառյալ Տաջիկստանը: Առկա փորձն արդեն հաստատում Է, որ ինտեգրացիոն գործընթացներին միանալը թույլ Է տալիս ամրապնդել դրանց մասնակցող պետությունների մրցակցային առավելությունները, ծանրակշիռ ազդակ Է հաղորդում տնտեսությունների զարգացմանը, տանում Է քաղաքացիների բարեկեցության բարձրացման»,-ասել Է Լավրովը:

Նախարարի խոսքով՝ ԱՊՀ-ի գործընկերների հետ սերտ կապերի ամրապնդումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հանգուցային ռազմավարական ուղղությունն Է, որը նախատեսված Է երկարաժամկետ հեռանկարի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում