ԱԺ ամենաշատ բացակայած պատգամավորները.«Հայկական ժամանակ»

ԱԺ ամենաշատ բացակայած պատգամավորները.«Հայկական ժամանակ»

«Ազգային ժողովի հինգերորդ գումարման այս տարվա գարնանային նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը, ըստ parliamentmonitoring.am կայքի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Նրա բացակայությունների քանակն այս նստաշրջանում 63 է, իսկ գումարման սկզբից (2012թ-ի հունիսի 21-ից մինչև 2014-ի հունիսի 11)՝ 367: Ծառուկյանը ոչ միայն 5-րդ նստաշրջանի, այլ նաև ամբողջ գումարման ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորն է: Այս նստաշրջանում իր բացակայությունների քանակով Գագիկ Ծառուկյանին է հասել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ի տարբերություն, սակայն, Ծառուկյանի, Փոստանջյանի բացակայությունների պաշտոնական պատճառը հայտնի է. նա ուսանելու էր մեկնել ԱՄՆ:

Տասնյակում երրորդը Կարեն Կարապետյանն է՝ 43 բացակա: Չորրորդը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն է՝ 28 բացակա, հինգերորդը՝ Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլոյանը՝ 25 բացակա, վեցերորդը՝ կրկին ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն է: Բացակայածների մեջ յոթերորդը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է. նա բացակայել է 23 անգամ, ութերորդը ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է՝ 22 բացակա, իններորդը Գուրգեն Արսենյանն է՝ 21 բացակա, և բացակա պատգամավորների տասնյակը եզրափակում է ՀՅԴ պատգամավոր Արմեն Բաբայանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում