Արդարադատության նախկին փոխնախարարը ՍԴ նախագահի խորհրդական է նշանակվել. «Ժամանակ»

Արդարադատության նախկին փոխնախարարը ՍԴ նախագահի խորհրդական է նշանակվել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախկին փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդական:

«Հիշեցնենք, որ Ե. Կիրակոսյանն աշխատանքից ազատվեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նշանակումից հետո, քանի որ համարվում էր նախկին նախարար Հրայր Թովմասյանի կադրը: Այնուհետև խոսակցություններ շրջանառվեցին, որ նա աշխատանքի է անցնելու դատախազությունում, բայց վերջնական որոշումը փաստորեն, նրան ՍԴ ուղարկելն է եղել»,-նշել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում