Մարգվելաշվիլիից պահանջում են ազատել նախագահական պալատը

Մարգվելաշվիլիից պահանջում են ազատել նախագահական պալատը

Քաղաքացիական ներգրավվածության երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները Թբիլիսիի Հավլաբարի շրջանի նախագահական պալատի մոտ ակցիա են անցկացրել այդ շենքում Գեորգի Մարգվելաշվիլիի ներկայության ժամկետի պարզաբանման պահանջով: Ակցիայի մասնակիցները՝ շուրջ 15 մարդ, նախագահական պալատի մոտ են տարել Գեորգի Մարգվելաշվիլիի պլաստիլինե կիսանդրին՝ վերջինիս վրա և տարածքի մուտքի միջանցիկ սենյակի ապակիներին ամրացնելով թռուցիկներ՝ «Խոսքի տերը չԷ՜» մակագրությամբ, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ Վրաստանի նոր իշխանությունները և Գեորգի Մարգվելաշվիլին ինքն ավելի վաղ հայտարարել են, որ իր ժամանակին Միխեիլ Սահակաշվիլիի որոշմամբ կառուցված նախագահական պալատը կհանձնեն վրաց-ամերիկյան համալսարանին, իսկ նախագահական նոր նստավայրը կտեղավորվի Թբիլիսիի կենտրոնի Ատոնելի փողոցի շենքերից մեկում, որտեղ 2013 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից անմիջապես հետո սկսվել Է նորոգում: Սակայն, նրանց խոսքով, առայժմ չի երևում, որ Մարգվելաշվիլին պատրաստվում Է կատարել խոստումը՝ ազատել նախագահ ական պալատը և տեղափոխվել այլ շենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում