Ադրբեջանի իշխանությունը իրավապաշտպանների դեմ պայքարում է ինտիմ կյանքի մասին վարկաբեկումներով

Ադրբեջանի իշխանությունը իրավապաշտպանների դեմ պայքարում է ինտիմ կյանքի մասին վարկաբեկումներով

Մի քանի օր առաջ սոցցանցերում հայտնվել է Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստ Քյամալյա Խալիլովայի (Բենանյարլը) ինտիմ կյանքի մասին նոր տեսանյութ: Ք.Բենանյարլըն սոցցանցերում հանդես է գալիս ադրբեջանական իշխանությունների հասցեին սուր քննադատական գրառումներով: Նրա անկողնային կյանքի մասին պատմող տեսանյութը նկարահանվել է թաքնված տեսախցիկով:

Ինչպես  տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների մոնիտորինգային խումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստի անձնական կյանքին միջամտությունը:

Իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն համացանցում Բենանյարլըի ինտիմ հարաբերությունները ցուցադրող տեսանյութի հրապարակումն ստորություն է անվանել: «Դա մարդու պատվի և արժանապատվության խախտում է»,- հայտարարել է Ջաֆարօղլուն:

Ըստ «Թուրանի»’ ադրբեջանական իշխանությունները նման վարկաբեկող նյութեր ունեն նաև մի քանի այլ ընդդիմադիրների եւ լրագրողների վերաբերյալ: Շանտաժի ենթարկելով նման նյութերով’ իշխանությունները հասել են այն բանին, որ մի շարք ակտիվ ընդդիմադիրներ և լրագրողներ անցել են իրենց կողմն ու սկսել աշխատել իրենց օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում