Լեյլա Յանուսի փաստաբանը բողոքարկելու է դատարանի վճիռը
Նմանատիպ
Մենք վաղը կբողքարկենք Նասիմինյան դատարանի վճիռը, համաձայն որի Լեյլա Յանուսի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ընտրվել է կալանքը: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի իրավապաշտպանի փաստաբան Ջավիդ Ջավիդովը: Նար խոսսքերով, իր պատպանյալի նկատմամբ առաջ քաշած մեղադրանքները քաղաքական փաթեթավորում ունեն:
Հիշեցնենք, Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն երեկ առավոտյան սեփական տանը ձերբակալել են հայտնի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսին:
Լեյլա Յունուսի ամուսինը’ Արիֆ Յունուսը haqqin.az-ի թղթակցին հեռախոսով հայտնել է, որ «Լեյլան դուրս է եկել տնից և պատրաստվել գնալ իր տնօրինած ինստիտուտ’ գիտաժողովի: Նրա ետևից եկած ավտոմեքենայի վրա հարձակում է տեղի ունեցել: Մեքենան կանգնեցրել են, քաղաքացիական հագուստով երեք անձինք տարելեն Լեյլային: Իմ տան դռան առաջ կանգնած են քաղաքացիական հագուստով մարդիկ: Նրանք ցանկանում են ձերբակալել նաև ինձ, բայց ես չեմ բացում դուռը: Դատելով ամեն ինչից’ նրանք Գլխավոր դատախազության աշխատակիցներ են: Փորձում եմ զանգել փաստաբանիս», -ասել է ԱրիՖ Յունուսը:
Մի քանի րոպե առաջ Facebook-ի իր էջում իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալության մասին հայտնել է նաև ադրբեջանցի մեկ այլ իրավապաշտպան’ Միրվարի Գահրամանլըն: «Ուշադրություն: Լեյլա Յունուսը ձերբակալվել է: Ներկայում ջարդում են նրա դուռը, որպեսզի ձերբակալեն նաև նրա ամուսնուն’ Արիֆ Յունուսին», -հայտնել է իրավապաշտպանը:
Լեյլա և Արիֆ Յունուսները որպես վկա անցնում են հայկական կողմի օգտին լրտեսության շինծու մեղադրանքով ձերբակալված Ռաուֆ Միրկադիրովի գործով: Լեյլա և Արիֆ Յունուս զույգը չորս անգամ մերժել է դատախազություն ներկայանալու հրավերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում