Լուգանսկում սպանվել է ադրբեջանական համայնքի ղեկավարը
31/07/2014 13:23
Նմանատիպ
Լուգանսկում սպանվել է ադրբեջանական համայնքի ղեկավարներից մեկը’ Ուկրաինայի Լուգանսկի մարզի ադրբեջանցիների կոնգրեսի 53-ամյա փոխնախագահ Թելման Ջաֆարովը: Այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել է կոնգրեսի նախագահ Ռասիմ Ուղուրլուևը:
Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Կամենկա գյուղի մերձակայքում: Նրա հետ հրազենային վիրավորում են ստացել ևս երեք ադրբեջանցիներ: Համարվում է, որ նրանք անհայտ կորել են: Նշվում է, որ ադրբեջանցիները գնդակոծության են ենթարկվել, երբ տավարը դուրս են բերել ֆերմերային տնտեսությունից: Սպանության դրդապատճառները հայտնի չեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում