Գործադիրը որոշեց 4,5 մլն դրամ տրամադրել Սոս Սարգսյանի և Վահան Միրաքյանի մահարձանների տեղադրման համար

Գործադիրը որոշեց  4,5 մլն դրամ տրամադրել Սոս Սարգսյանի և Վահան Միրաքյանի մահարձանների տեղադրման համար

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Վահան Միրաքյանի մա­հարձանների պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխա­տանք­­ների իրականացման ծախսերին որպես աջակցություն Կառավարությունը գումար հատկացրեց: ՀՀ կառավարության նիստում  Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց որոշման նախագիծը՝ նշելով, որ յուրաքանչյուր մահարձանի պատրարաստման և տեղադրման համար տրամադրվում է 2 մլն 277.41 հազար դրամ:

«Գումարը կտրամադրվի 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Հաստատագրված գումարը հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում տրամադրվում է հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց’ որպես աջակցություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում