European Times-ը Արցախի մասին հարցազրույցների շարք է սկսել

European Times-ը Արցախի մասին հարցազրույցների շարք է սկսել

European Times լրատվական գործակալությունը, որը մասնագիտացած է Եվրոպայի քաղաքական գործիչների և գործարար աշխարհի միջև կապերի խթանման ուղղությամբ, Արցախին նվիրված շարք է պատրաստել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործակալությունը հարցազրույցներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պաշտոնյաների և գործարարների հետ’ ներկայացնելով նրանց տեսակետները Արցախի, ինչպես նաև այնտեղ ներդրումներ կատարելու և գործունեություն ծավալելու ներուժի և հնարավորությունների մասին:

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը European Times-ի հետ զրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բաց է նոր ներդրողների համար, և կառավարությունը պատրաստ է ամեն կերպ թեթևացնել նրանց հոգսերը: «Ցանկանում եմ խնդրել աշխարհով սփռված մարդկանց անտեսել մեր երկրի մասին բացասական լրատվական հրապարակումները: Մեր հանրապետությունը երկար տարիների պատմություն ունի, մենք պատրաստ ենք ամեն կերպ թեթևացնել նրանց մտահոգությունները, ովքեր հետա? ?րքրված են այստեղ ներդրումներ կատարելով: Մենք երաշխավորում ենք յուրաքանչյուր ներդրողի, որ իրենց ներդրումները ապահով և անվտանգ կլինեն Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա:

Գիտության և կրթույթան նախարար Սլավիկ Ասրյանի խոսքով, կրթությունն Արցախում պետական քաղաքականության գերակայություններից մեկն է հանդիսանում: Նախարարությունն աշխատում է միջազգային և Հայաստանի համալսարանների հետ կրթական համակարգը զարգացնելու և ԵՄ կրթական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

«Թեև մենք պաշտոնապես չենք կարող մասնակցել Բոլոնիայի կրթական բարեփոխումների ծրագրին, սակայն փաստացի արդեն իրականացրել ենք բոլոր անհրաժեշտ բարեփոխումները Բոլոնիայի կրթական համակարգի չափանիշներին համապատասխանելու ուղղու թյամբ»,- հավելել է ԿԳ նախարարը:

Իր գեղատեսիլ բնությամբ և պատմա-մշակութային հարուստ հուշարձաններով Լեռնային Ղարաբաղը կարող է նաև հինալի զբոսաշրջային կենտրոն լինել օտարերկացիների համար: Ինչպես նշել է Ստեփանակերտում գործող «Եվրոպա» հյուրանոցի գործադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանը, ԼՂ-ում զբոսաշրջության զարգացման գործում ստեղծված են նաև լավագույն հյուրանոցային պայմաններ:

«Մենք մշակում ենք զբոսաշրջային փաթեթներ, որոնք զբոսաշրջիկներին հնարավորություն են տալիս լիարժեքորեն վայելել Լեռնային Ղարաբաղի գեղեցիկ բնությունը, լեռները, ինչպես նաև զարգացնում ենք երկրի ներուժը արկածային զբոսաշրջության ոլորտում: Մենք համագործակցում ենք ամենատարբեր զբոսաշրջային գործակալությունների հետ’ ներգնա և արտագնա զբոսաշրջային փաթեթներ կազմելու գործում»,- բացատրել է Մելիքսեթյանը:

Գործակալությունը առանձին հարցազրույցներ է հրապարակել նաև ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն  Միրզոյանի, , գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի հետ:

«European Times» գործակալությունը կապ է պահպանում մոտ կես միլիոն եվրոպական առաջադար ձեռնարկությունների’ որոշումներ կայացնող և կարծիք ձևավորող առաջնորդների, ինչպես նաև Եվրոպական միության խորհրդարանի պատգամավորների հետ: Այպիսով, այն կապող օղակ է հանդիսանում եվրոպացի ձեռներեցների, քաղաքական պաշտոնյաների և ընդհանուր գործարար աշխարհի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում