Երկաթուղայինների օրը երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով անվճար կլինի
31/07/2014 16:21
Նմանատիպ
Երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 2-ին, երթևեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում ուղևորների համար կլինի անվճար: Չնայած մասնագիտական իրենց տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն բնականոն ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը և ուղևորների համար ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ: Այս մասին տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կայքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում