Սնոուդենն սկսել է ռուսերեն խոսել

Սնոուդենն սկսել է ռուսերեն խոսել

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան նրա հետ առանձին հարցեր քննարկում է ռուսերենով:

Ավելի վաղ Կուչերենան հայտնել էր, որ Սնոուդենն սկսել է ուսումնասիրել ռուսաց լեզուն:

«Մենք արդեն առանձին իրադարձություններ նույնիսկ քննարկում ենք ռուսերեն»,-հուլիսի 31-ին Կուչերենան ասել է «Լայֆ Նյուս» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Փաստաբանը հայտնել Է, որ Սնոուդենն ապրում է սովորական կյանքով, եւ նրա ուղեւորությունները սահմանափակված չեն. աշխատում Է եւ ճանապարհորդում տարբեր քաղաքներով: Դրա հետ մեկտեղ իր սպասարկյալի անվտանգության ապահովման նպատակով նա հրաժարվել Է հայտնել Սնոուդենի աշխատանքի վայրը:

Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը Ռուսաստանում տարին իր համար օգուտով Է անցկացրել, ավելի վաղ հայտարարել Է Կուչերենան:

Նա նաեւ հայտնել Է, որ Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տալու հարցը կլուծվի այսօր-վաղը:

«Հուսով եմ, որ հարցը կլուծվի այսօր-վաղը: Եթե չլուծվի, կպարզենք այդ իրադրությունը»,-ասել Է Կուչերենան:

Ավելի վաղ նա տեղեկացրել Էր, որ Սնոուդենը փաստաթղթեր Է ներկայացրել ՌԴ-ում ժամանակավոր քաղաքական ապաստան ստանալու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում